«Հիմա հասկացաք չէ՞, թե ինչի համար էր Սամվել Բաբայանը աճապարում Հայաստան, մասնավորապես հանրային հեռուստաընկերություն». Վահագն Սարոյան

Անվտանգային հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրահոսն եմ կարդում, մեկ էլ ու այսպիսի լուր աչքս ծակեց՝ «Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը»։

Հիմա հասկացաք չէ՞, թե ինչի համար էր Սամվել Բաբայանը աճապարում Հայաստան, մասնավորապես հանրային հեռուստաընկերություն, որպիսի իր կողմից արված հայտարարությամբ շեղի Արցախի հանձնման մեղքի սլաքները՝ մեղադրելով այլոց, նշելով անուններ։ Իսկ ինչո՞ւ հենց Սամվել Բաբայանը ստանձնեց այդ դերը, «Կաշենի արև» կարելի է ենթադրել։

Իսկ թե որտեղի՞ց է գալիս հանձնման կնճռոտված արմատները դժվար չէ հասկանալ, քանի որ Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը։ Ուղղակի այս փաստով շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որին տրվում է իրավական միս ու արյուն, որը հետագայում կդառնա պաշտոնական հիմք, որպեսզի հետագայում հղում արվի՝ ջնջելով իրական մեղավորների պատասխանատվությունն ու մեղքերը»։

Տեսանյութեր

Լրահոս