«Տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները». ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է կատարել X/Թվիթերում։

«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: ՄԻացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ»,- գրել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս