Ադրբեջանի հարձակումը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումն ամբողջությամբ խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին X (նախկին Twitter) սոցցանցում գրառում է կատարել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս