Ալրաղացի Լյովիկը վերադառնում է. մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլևս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի գործիչներից մեկի Ալրաղացի Լյովիկի` Լևոն Սարգսյանի աստղը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Լևոն Սարգսյանը համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում և վստահում էր Սերժ Սարգսյանը: Ավելին՝ ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լևոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լևոնն իր հերթին որդուն անվանակոչել է Սերժի անունով, արդյունքում՝ ստանալով Սերժ Սարգսյան: Սակայն այնպես ստացվեց, որ Լևոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, և նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց «իգնորի» ենթարկել Լևոն Սարգսյանի նմաններին:
Արդյունքում` Լևոն Սարգսյանը հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած «տնտեսական գործիչների» շարքերը:
Լևոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տևական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրը:
Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերված աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, «Ախ Թամար» նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուները կարող են դիմել մենեջերին և պարուհուն իրենց հետ տանել համար: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:
Հընթացս կփորձենք ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում` որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը: Կփորձենք նաև պարզել, թե արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիզ ակումբի` վերը նշված ծառայությունը»: