Աբսուրդ. Նիկոլն ու ՔՊ-ն ժողովրդին խաղաղություն խոստացել, բայց պատերազմով են սպառնում. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Աբսուրդ. Նիկոլն ու ՔՊ-ն ժողովրդին խաղաղություն խոստացել, բայց պատերազմով են սպառնում։
Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը, ստանալու ես եւ պատերազմ, եւ խայտառակություն։
Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝փաստ է, բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է եւ խաղաղության օրակարգը եւ ՀՀ անվտանգությունը։
Ու այսքանիզ հետո նիկոլիստներն ու Նիկոլը դեռ խոսում են պետության անվտանգությունից։
Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է,ի ՞նչ ես արել դրա դեմ։
Ոչինչ։
44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց, ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։
Ընդամենը հրապարակային «լացում» ես,որ քեզ զենք չեն վաճառում։
Խաղաղություն խոստանում եք, բայց պատերազմով սպառնում։
Ադրբեջանը արդեն ՀՀ տարածքի 150 քառ. կմ օկուպացրել է։
Հիմա էլ եկել ընդդիմության վրա եք մուննաթ գալիս, որ Ադրբեջանը կուտակումներ ունի ու պատերազմ կարող է սկսվել։
Դուք եք Ադրբեջանի հետ բանակցել։
Դուք եք խոստացել խաղաղություն։
Բա ապահովեք։
Ասել եմ ու կասեմ, որ քանի Փաշինյանը վարչապետ է եւ պատերազմի վտանգ, եւ կորուստներ եւ նոր պարտությունները շատ հավանական են։
Փաշինյանի ղեկավարությամբ հերթական էսկալացիան Հայաստանի ու հայ ժողովրդի համար հավասարազոր է ինքնասպանության։
Սա նույն բանն է, եթե խրոնիկ հարբեցողը ոչ սթափ վիճակում նստի ինքնաթիռի ղեկին ու ուղեւորներին անվտանգ տեղ հասցնի։
Կենդանի մնալու եւ փրկվելու շանսը միլիոնից մեկն է։
Հիմա նույնը Նիկոլի դեպքում է»։