 
                        Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
 
                                    Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հարությունյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        