Բաժիններ՝

Հնդկաստանն ԱՄՆ-ին է դիմել 31 հարվածային ԱԹՍ գնելու համար. The Times of India

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցումով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ 31 MQ-9B Reaper (հայտնի է նաև Predator-B անվամբ) հարվածային անօդաչու գնելու համար: Գործարքը կարող է կնքվել մինչև 2024 թ. ապրիլ։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հրատարակության բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։

Ընդ որում, նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պատասխանն ակնկալվում է «մեկ-երկու ամսվա ընթացքում»։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես կպատասխանի Հնդկաստանի հարցմանը, կողմերը կհամաձայնեցնեն պայմանագրի արժեքը։ Այն նախնական գնահատվել է մոտավորապես 3,1 միլիարդ դոլար:

Անօդաչու թռչող սարքի գնման նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսին Մոդիի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Սպասվում է, որ Հնդկաստանը անօդաչու սարքերը ձեռք կբերի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի համար, քանի որ սարքերը կարող են կատարել տարբեր գործառնություններ, այդ թվում՝ ծովային հետախուզություն, սուզանավերի դեմ պայքար, ցամաքային թիրախների վրա գրոհ: Հնդկաստանի ռազմածովային ուժերն արդեն փորձարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի այս մոդելը՝ 2020 թ.-ին վարձակալելով երկու Predator հետախուզական անօդաչուներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս