Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը հայտնել է քննարկման հիմնական թեմաները

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Պուտինը հայտնել է, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև «հացահատիկի գործարքը»։

«Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը։ Ես գիտեմ, որ Դուք մտադիր եք բարձրացնել «հացահատիկի գործարքի» հարցը, մենք բաց ենք այդ հարցի շուրջ բանակցությունների համար», – ասել է Պուտինը Էրդողանին։

«Անշուշտ, մենք շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի (խմբ․՝ կարգավորման) համար։ Ես գիտեմ, թե որքան զգայուն է այդ հարցը Թուրքիայի Հանրապետության համար», – նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը շեշտել է, որ «ամենահիմնականը, որ արվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում, պետք է ամրապնդվի, և այդ հարթակը՝ նույնպես»։

Տեսանյութեր

Լրահոս