Բաժիններ՝

Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսարանի նախկին աշխատակցին մեղադրել են լրտեսության մեջ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակցին մեղադրել է ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ։ Ինչպես  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, ՌԴ ԱԴԾ-ն մեղադրանք է առաջադրել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակցին՝ «հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ ԱՄՆ-ի համար տվյալներ հավաքելու համար»։

«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան իրազեկիչ, Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից և ՌԴ քաղաքացի Ռոբերտ Ռոբերտի Շոնովի անօրինական գործունեությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով հանցագործություն կատարելու համար (օտարերկրյա պետության հետ համագործակցություն գաղտնի հիմունքներով)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԴԾ-ի՝ «2022 թվականի սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական պարգևատրման դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցների՝ Ջեֆրի Սիլինի և Դեյվիդ Բերնստայնի առաջադրանքները՝ տեղեկություններ հավաքելով հատուկ ռազմական գործողության ընթացքի, Ռուսաստանի մարզերում զորահավաքի գործընթացների, խնդրահարույց պահերի և բնակչության բողոքի գործողությունների վրա դրանց ազդեցության գնահատման վերաբերյալ՝ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախաշեմին»:

ԱԴԾ-ում նշել են, որ նախատեսում են հարցաքննել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վերոնշյալ աշխատակիցներին։

Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Շոնովի ձերբակալության մասին հայտնի է դարձել մայիսին, սակայն ՌԴ իշխանություններն այդ ժամանակ որևէ մանրամասն չէին հաղորդել։ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել էր Շոնովի ձերբակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031