Բաժիններ՝

Սոյուն Սադիկովը Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է հալածված գազանի հետ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության («Ազեր-Ռոս») նախագահ, «Միլիարդատերերի ակումբի» անդամ Սոյուն Սադիկովը պատասխանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիիի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնել, իսկ Վրաստանում ստեղծել ադրբեջանցիների համար ինքնավարություն.

«Մենք գիտենք, թե ներկայումս ինչպիսի երերուն վիճակում է գտնվում Վրաստանի նախագահը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք նա մնալո՞ւ է իր պաշտոնում մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններ: Հասարակությունում աճում են նրա հանդեպ անվստահությունն ու դժգոհությունը: Հասարակությունը բավական ագրեսիվ ու բաց է բողոքում նրա դեմ:

Բոլորին հայտնի է, որ Վրաստանի քաղաքացիների ավելի քան մեկ քառորդը քվեարկել է նրա վաղաժամ հրաժարականի օգտին: Ի հայտ եկած տեղեկատվությունը, թե Սաակաշվիլիի նախկին զինակիցները պատրաստվել են խորհրդարանական ընտրություններից առաջ վերացնել Իվանիշվիլիին, մեծապես բարդացրել է նրա վիճակը: Այնպես որ ոչ ոք, այդ թվում նաև անձամբ Սաակաշվիլին չգիտի, թե ինչպիսին կլինի նրա ապագան:

Վրաստանի նախագահը ներկայումս գտնվում է հալածված գազանի վիճակում և դրա հետ կապված՝ պատրաստ է անել ցանկացած հայտարարություն, միայն թե իր համար որևէ օգուտ քաղի միջազգային հանության առջև: Այդտեղից էլ բխում են նրա «միֆական պատմությունները» դավադրությունների ու հեղաշրջումների մասին:

Սաակաշվիլին այդ հարցերը քննարկել է Ադրբեջանում: Նրան Ադրբեջանում միտումնավոր կեղծ տեղեկատվություն են հայտնել, թե Վրաստանի Գարդաբանի շրջանից սերող Սոյուն Սադիկովն ու LuxOil-ի նախագահ Վագիտ Ալեկպերովը հեղաշրջում են պատրաստում Ադրբեջանում ու ցանկանում են Վրաստանում ստեղծել ինքնավարություն:

Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում ու Վրաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, և ես հուսով եմ, որ ժողովուրդները կարող են իրենք ոոշել, թե ում վստահել իրենց պետության ղեկավարումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս