Բաժիններ՝

ԴԱՀԿ ծառայությունը պատասխանում է Կարեն Անդրեասյանին

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:

Ինչպես նշված է ԴԱՀԿ ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ, ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս