Բաժիններ՝

Մխիթարյանի Շախտյորը հրաժեշտ է տալիս Չեմպիոնների լիգային. Բորուսիան քառորդ եզարափակչում է (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում խոշոր հաշվով (3:0) պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Յուրգեն Կլոպի սաները բոլոր առումներով գերազանցեցին «հանքափորներին» և արժանի հաղթանակ տարան: Հանդիպման 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի գերազանց հարվածով հաշիվը բացեց դորտմունդցիների բրազիլացի պաշտպան Ֆելիպե Սանտանան, ով իր երկրորդ գոլն էր խփում ընթացիկ մրցաշրջանում: 6 րոպե անց Մարիո Գյոտցեն օգտվեց «Շախտյորի» կենտրոնական պաշտպանների կոպիտ սխալից և կրկնապատկեց հաշիվը:

Ընդմիջումից հետո Միրչա Լուչեսկուի սաները շատ ավելի լավ տեսք ունեին և 46-53-րդ րոպեն ընկած հատվածում միայն Դուգլաս Կոստան նվազագույնը երկու անգամ պարտավոր էր գրավել Վայդենֆելերի դարպասը, սակայն կորցրեց իր պահերն ու շուտով  «հանքափորները»պատժվեցին: 59-րդ րոպեին Իլքայ Գյունդողանը նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ Պյատովի վրա և վերջինիս կոպտագույն սխալից հետո Յակուբ Բլաշչիկովսկին հաշիվը դարձրեց 3:0:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Հենրիխը, ինչպես և ամբողջ թիմն իրենց լավագույն ֆուտբոլը չցուցադդրեցին, և քառորդ եզրափակչում խաղալու իրավունքն արդարացիորեն զիջեցին «Բորուսիային»: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշովով:

Կարդացեք նաև

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս