Արմեն Աշոտյանը մեղավոր է մի բանում, որ հայրենասեր է. Հայկ Մամիջանյան

«Մի երկրում, որտեղ դատարանի դահլիճում այլախոհի են սպանել, ակնկալիքները բարձր լինել չեն կարող լինել»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստի հերթական հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը մեղավոր է մեկ բանում՝  հայրենասեր է:

«Դա մեր երկրում այս պահին, իշխանության կարծիքով՝ ամենածանր հանցագործությունն է, ու բոլոր այն մարդիկ, որոնք այդ «հանցագործությունը» գործում են, իշխանությունները փորձում են կոտրել, ինչն անհնար է։

Նմանօրինակ գործելաոճ որդեգրել է նաև Ալիևը․ փորձում է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին կոտրել»,- հավելեց նա՝ պնդելով, որ դա որևէ մեկին չի հաջողվի:

Կարդացեք նաև

Հայկ Մամիջանյանը պնդեց՝ ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող ոչ մի արարքի հետ՝ թե՛, այսպես կոչված, հանցագործության հետ, թե՛, առավել ևս, գործի ընթացքին խանգարելու։

«Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել էին, Արմեն Աշոտյանի ձայնը չկա, և, ամենակարևորը՝  քննչականը դրանք ունի փետրվար ամսից, թե ինչու Աշոտյանը կալանավորվեց հուլիսին, թողնում եմ, որ հեռուստադիտողները որոշեն,- հավելեց նա, ապա պատասխանելով լրագրողների հստակեցմանը՝ արդյո՞ք նկատի ունի Արցախում սրացումները, Հայկ Մամիջանյանը պատասխանեց,- Այդ թվում նաև՝ Արցախի հարցի հետ կապված սրացումները, այդ թվում նաև՝ իրենց պետք չեն մարդիկ, որոնք ունեն ավելի շատ միջազգային գործընկերներ և ընկերներ, քան իրենք ձեռք են բերել վերջին 5 տարվա ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս