 
                        Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա – Թոթովենց – Նանսեն փողոցներում
 
                                    Օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Թոթովենց – Նանսեն փողոցների խաչմերուկում`կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        