 
                        Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ
 
                                    Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ»:
 
  
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        