Բաժիններ՝

Ես ո՞վ եմ` նվաստս, որ դիմեմ քեզ, ո՜վ Օբա՜մա…

«Ախր ես չեմ հանդգնում, ինչպե՞ս կարող եմ ես՝ նվաստս… ինչպե՞ս կարող եմ խոսք ասել ԱՄՆ-ի նախագահին… Եթե իմանայինք, որ նա մտածում է՝ շնորհավորել, այդ ընթացքում գուցե կարողանայինք ֆոն ստեղծել, որ նա կարողանար հասկանալ, թե ինչ է անում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման հեգնական տոնով է արձագանքում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ հղած շնորհավորանքին:

«Ախր ամեն ինչ շատ հարաբերական է՝ մե՞նք ընտրեցինք, թե՞ նախագահը ինքն իրեն ընտրվեց, հարցը դեռ շարունակվում է քննարկվել: Ընդդիմությունն էլ կցանկանայի՝ ավելի հստակ և կոնկրետ քայլեր մատնանշեր: Ես դեմ եմ ծայրահեղություններին՝ կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ, վարչապետին դեմ և այլն, բայց ընդհանուր ստեղծված իրավիճակի ռեժիմի դեմ է ժողովուրդը»:

Լուսինե Բադալյանի խոսքերով՝ ստեղծված այս իրավիճակում, երբ շատ երկրների նախագահներ շնորհավորել էին Սերժ Սարգսյանին, բայց ՀՀ քաղաքացիներից շատերին անակնկալի է բերել հենց Բ.Օբամայի շնորհավորանքը. առաջինը այն պատճառով, որ ՀՀ քաղաքացու մոտ ԱՄՆ-ն ընկալվում է որպես ժողովրդավարական երկրի արտահայտված օրինակ:

«Նաև ասեմ, որ ժողովրդի մեջ շատ էր շահարկվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմուտքի կողմից սատարում ունեցող քաղաքական գործիչ է, ու այդտեղ հիմնականում ժողովուրդը տեսնում էր Ամերիկա-Ռուսաստան հարաբերություններ: Եթե ասում էին, որ Պուտինն է ղեկավարում երկիրը Սերժ Սարգսյանի միջոցով, ենթադրում էին նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով ԱՄՆ իշխանության տակ ենք ընկնելու: Դրա համար շատերին իրականում սա պարադոքս է թվում:

Կարդացեք նաև

Որքանով կփոխվի որևիցե բան, չեմ կարող ասել, բայց ապարդյուն չեմ համարում ժողովրդի հետ կանգնելն ու իմ իրավունքների համար պայքարը, որ իշխանություններն իսկապես հասկանան՝ դանակը ոսկորին է հասել»: Լուսինե Բադալյանն ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նաև ասաց՝ ինքը կարող է երաշխավորել անգամ, որ իշխանությունները չգիտեն՝ ինչ է կատարվում իրականում, իրենք կղզիացած են հայ ազգից ու ժողովրդից. իրենք իրենց կյանքով ու բոլորովին այլ Հայաստանում են ապրում:

Գալա TV

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս