Դեղձով պիրոգ
Բաղադրիչներ`
• ձու- 3 հատ
• շաքարավազ- 1 բաժակ
• փափկեցրած կարագ- 170 գ
• ալյուր- 1,5 բաժակ
• փխրեցուցիչ- ¼ թ/գ
• աղ- ¼ թ/գ.
• կիտրոնի կեղև` քերած- ½ թ.գ.
• վանիլին
• դեղձ- 3 հատ՝ մաքրած, խորանարդիկների կտրատած
• շաքարի փոշի
Պատրաստման եղանակը`
Կարագը շաքարավազով հարել, հատ-հատ ավելացնել ձուն՝ հարելով, այնուհետև ավելացնել կիտրոնի կեղևը, վանիլինը, հարել, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչն ու աղը։
Վերջում ավելացնել կտրատած դեղձը, զգուշորեն խառնել, լցնել 25 սմ տրամագծով յուղած ձևամանի մեջ։
Թխել 175°-ում, 50-60 րոպե։
Հանել ջեռոցից, թողնել 10 րոպե սառչի, ձևամանից հանել, վրան ցանել շաքարի փոշի։
Կարելի է մատուցել պաղպաղակով։