ԵԽ պատգամավորը Թուրքիայի մասին. «Եթե դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող»

Իսպանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասով զեկուցող Սանչեզ Ամորը գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ դառնալու գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամորը ընգծել է, որ սխալ է Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու հարցը կապել ՆԱՏՕ-ին շվեդիայի անդամակցության հետ:

«ՆԱՏՕ-ն դեմոկատների զինվորի ակումբ է, իսկ ԵՄ-ն դեմոկրատների: Եթե ամբողությամբ դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող: Սա շրջանցելու ճանապարհ չկա»,-ասել է Ամորը:

Ըստ զեկուցողի՝ դրանք գործում են բոլորի համար, այնպես ինչպես գործում են Կոսովոյի և Վրաստանի պարագայում:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ի անդամ դառնալու համար պետք է կյանքի կոչվեն Կոպենհագենի չափանիշները (1993 թվականի հունիսին Կոպենհագենում Եվրոպական խորհրդի հռչակագիր), ապա հավելել. «Քավալային, Դեմիրթաշին և «Ժողովրդադեմոկրատան» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետերին ազատ արձակե՛ք, ԺԴԿ անդամներին նորից նշանակե՛ք իրենց պաշտոններին, դադարեցրե՛ք ԼԳՊՏ-ի ակտիվիստների դեմ կիրառվող ճնշումը, մի՛ սահամանփակեք մեդիայի ազատությունը, վերջ տվե՛ք մեդյայի և սոցիալական կայքերի տուգանմանը»:

Ելույթում իսպանացի զեկուցողը հայտարարել է, որ բոլորն են քաջատեղյակ Թուրքիայի վարած քաղաքականությանը, քանի որ տարիներ ի վեր այդ ամենի մասին խոսում են աշխարհում գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:

«Ես դեմ չեմ Եվրախորհրդարանի այն տեսակետին, ըստ որի՝ պետք է սկսվի Թուրքիայի մաքսային միությունների արդիականացման գործընթացը, բայց կարևոր են դրանում առկա առանցքային հարցերն ու արժեքները»,- եզրափակել է Ամորը:

Նշենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր երկրի ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու մասին և նշել, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը հնարավոր է, երբ Թուրքիան դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:

«Ես այստեղից դիմում եմ այդ երկրներին, որոնք Թուրքիային ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ։ Նախ ճանապարհ բացեք Թուրքիայի համար դեպի Եվրամիություն, իսկ հետո մենք դեպի ՆԱՏՕ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար»,-ասել էր Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս