
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․բախվել են «Ford Transit»-ը և «Mercedes»-ը․ կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։