Թուրքիայի մեծությամբ 4-րդ լիճը ցամաքման եզրին է

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Իսպարտա քաղաքի Էղիրդիր լիճը, որը մեծությամբ Թուրքիայի 4-րդ լիճն է, հայտնվել է ցամաքման եզրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ երաշտով և գյուղատնտեսական ոռոգումների չափերով պայմանավորված՝ լիճը ջրային ծավալների մեծ կորուստ է ունեցել:

Ինչպես երևում է անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարված տեսանյութերում, լճի միջնհատվածներում ջուրը հետ է քաշվել, իսկ մարդիկ փորձում են քայլելով անցնել լիճը:

Այլ կերպ ասած՝ լիճը բաժանվել է 2 մասի, իսկ լճի մակարդակը 16 մետրից նվազել է 3 մետրի:

 

Տեսանյութեր

Լրահոս