Բաժիններ՝

Հունաստանի ափերի մոտ առնվազն 59 միգրանտ է խեղդվել

Առնվազն 59 մարդ է խեղդվել Հունաստանի ափերին միգրանտների նավի խորտակումից հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ըստ Հունաստանի առափնյա պահպանության ծառայության՝ ձկնորսական նավի տախտակամածին գտնվողներից ոչ մեկը փրկաբաճկոն չէր կրում:

Նավում գտնվողներից 104-ը փրկվել է և տեղափոխվել Կալամատա քաղաք:

Առայժմ պարզ չէ, թե քանի մարդ է գտնվել խորտակված նավի վրա: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են միջազգային ջրերում՝ Պելոպոնես թերակղզու Պիլոս քաղաքի ափերից հեռու:

Ըստ Հունաստանի իշխանությունների՝ միգրանտները դուրս էին եկել Լիբիայի Տոբրուկ քաղաքից և մեկնում էին Իտալիա:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Եվրոպայի միջերկրածովյան շրջան է ժամանել ավելի քան 36 000 միգրանտ՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ երկու անգամ ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս