Բաժիններ՝

Գվարդիոլան հաղթանակը Չեմպիոնների լիգայում երազանք է համարում

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելը երազանք է համարում:

«Հրաշալի հասկանում ենք, թե ինչ կարևոր խաղի ենք մասնակցում և կենտրոնացած ենք մեր գործի վրա: Հնարավորինս շատ խաղեր եմ նայել «Ինտեր»-ի մասնակցությամբ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գվարդիոլան:

Մասնագետը, վերհիշելով 2021 թվականի Չեմպիոնների լիգայի անհաջող խաղը` առանձնացրեց, որ ի տարբերություն երկու տարի առաջ կայացած խաղի, այժմ իր գլխավորած թիմն ունի այն զգացողությունը, որ խաղի ընթացքն այլ կլինի:

«Եզրափակիչ այս խաղում ամենակարևորը կլինի այն, որ մեր լավագույն որակներով հանդես գանք: Երազանք է հաղթել Չեմպիոնների լիգայում»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, թուրքական Ստամբուլ քաղաքում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի իտալական «Ինտեր»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս