Անգլիան Թուրքիային առնվազն 17.000 ֆունդ ստերլինգ է ուղարկել
Բրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների Եվրոպա անօրինական ներթափանցումը թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նատաձեռնված քայլերի վերաբերյալ հոդված է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նյութում նշվում է, որ այդ նպատակով 2019-ին Թուրքիային տրամադրած ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 14 հզ ֆունտ ստերլգինգ, որն հետագայում արագորեն աճել է:
Տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի կառավարությունը բացի ֆինանսկան օգնությունից, տրամադրել է նաև հավելյալ օգնություն, այն է՝ սարքավորումների տրամադրումն ու ոստիկանների պատրաստումը:
Հաղորդվում է նաև, որ 2022-ին Թուրքիա-Իրան սահմանին տեղակայելու նպատակով թուրքական ոստիականական ստորաբաժանումներին 9 միավոր տեխնիկա է ուղարկվել:
Նշենք, որ նույն թվականին վերոհիշյալ նպատակով Անգլիաի ներքին գործերի նախարարությունը Թուրքիային ուղարկել է շուրջ 3 հզ ֆունտ ստերլինգ: