Բաժիններ՝

Բենզեման հեռանում է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Կարիմ Բենզեմայի՝ թիմից հեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայից առաջարկ է ստացել՝ Ալ-Իթիհադիից։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում էր, որ նոր ակումբը՝ ֆրանսիացին 2 տարում կվաստակի 200 միլիոն եվրո։

Քարիմը Լիոնի սան է։ Նա 2009 թվականին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» և ակումբում 14 տարվա ընթացքում նվաճեց 25 տիտղոս։

Բենզեման «Ռեալի» կազմում 353 գոլ է խփել և ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Այս մրցաշրջանում Կարիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 30 գոլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս