Բաժիններ՝

Հաճելի է աղջիկների ուշադրության կենտրոնում լինել. Մխիթարյան

Ինչպես արդեն նշել ենք, Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյորի» ամսագրին:
Ձեզ ենք ներկայացնում հերթական հատվածը հետաքրքիր հարցազրույցից:

–         Քո մայրն ու քույրը հաճա՞խ են ներկա լինում խաղերիդ:

–         Վերջին խաղը, որին ներկա է եղել քույրս, «Յուվենտուսի» դեմ խաղն էր Թուրինում: Իսկ մայրս… (երկար է մտածում) Հայաստանի հավաքականի խաղը Լիտվայի դեմ: Եթե խոսենք «Շախտյորի» մասին, ապա «Բարսելոնայի» դեմ հանդիպումը երկու տարի առաջ:

–         Սակայն հեռուստացույցով նրանք դիտու՞մ են:

–         Այո, միշտ: Եվ հեռուստատեսությամբ, և համացանցով: Խաղից անմիջապես հետո զանգում են, շնորհավորում, բարկանում երբեմն:

–         Ի՞նչ է փոխվել քո մեջ «Շախտյոր» տեղափոխվելուց հետո:

–         Ավելի մեծ եմ դարձել: Երբ եկա, 21 տարեկան էի, այժմ 24 տարեկան եմ:

–         Զգու՞մ ես, որ ավելի հասուն ես դարձել:

–         Այո, քանի որ սովորել եմ այս թիմին: Արդեն սովորել եմ թիմին, կոլեկտիվին, փորձառու մարդ եմ դարձել:

–         Զգու՞մ ես որ թիմում մեծացել է քո դերը, ունես ձայնի իրավունք:

–         Խոսքի իրավունք դեռ չունեմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր ինձնից ավելի վաղ են եկել ակումբ: Մենք ունենք ավագ և երկրորդ ավագ: Ես կարող եմ իմ աշխատանքն անել խաղադաշտում: Դա է իմ իրավունքը:

–         Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ դա հայտնի ես դարձել աղջիկների շրջանում: Շատ երկրպագուհիներ քեզ տեսնում են որպես իրենց հնարավոր ամուսին:

–         Դեռ ոչ ոքի հետ չեմ ծանոթացել: Ոչ ոք ինձ չի մոտեցել (ծիծաղում է): Իսկ ընդհանրապես հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:

–         Ամեն դեպքում,  դու ապրում ես մարզաբազայում  և հաճախ դուրս չես գալիս:

–         Երբմեն դուրս եմ գալիս: Ուղղակի գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչի համար խաղում: Գիտեմ, որ կարելի է երկուսն էլ համատեղել: Սակայն ես ցանկանում եմ շարունակել գոլերի հեղինակ դառնալ, չեմ պատրաստվում փոխել ճանապարհս: Այն ինձ համար մեկն է, և չեմ ցանկանում համատեղել:

–         Թիմակիցներդ ի՞նչ են ասում բնակությանդ վայրի վերաբերյալ:

–         Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում: Արդեն մեկ տարի է, ինչ ոչինչ չեն ասում, հանգստացել են: Սակայն երբեմն խայթում են` ասում են` տուն ես գնում, թե մնոմ ես բազայում:

–         Իսկ ինչպե՞ս է անձնական կյանքդ, քանի որ հիմնականում բազայում ես: Այդ դեպքում քո հնարավորությունները քիչ են ծանոթանալու քո ապագա կնոջ հետ:

–         Միգուցե, սակայն ճակատագիր է, նրանից չես խուսափի:

–         Իսկ միգուցե բազայում ապրելով` խնայու՞մ ես:

–         Ոչ (ծիծաղում է): Երբեք փողի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Դրանք ինձ համար վերջում են: Ընտրել եմ մարզաբազան, քանի որ ցանկանում եմ ամբողջովին կենտրոնանալ իմ գործի վրա:  Ես ցանկության դեպքում դուրս եմ գալիս քաղաք: Ուղղակի շատ եմ կարոտում Հայաստանում մնացած իմ ընկերներին և հարազատներին:

(շարունակելի)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս