Բաժիններ՝

Հայաստանցի մրցավարներն ուսումնամարզական հավաքի ընթացքում սպասարկել են 32 խաղ

Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ, ովքեր փետրվարի 11-ից 25-ը ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում, վերադարձել են Երեւան:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ մրցավարական բաժնի մասնագետ Արման Ալաբերքյանը նշեց, որ մրցավարներն ամեն օր անցկացրել են ինտենսիվ պարապմունքներ՝ առավոտյան 7:30-ից կես ժամանոց թեթև մարզումներ, 9:30-ից մինչև 13:30՝ տեսական պարապմունքներ, 17:00-ից՝ ֆիզպատրաստություն, իսկ 20:30-ից՝ խաղի կանոններ:

Միաժամանակ մեր մրցավարները գրեթե ամեն օր սպասարկել են արտասահմանյան թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ: Մասնավորապես, մեր մրցավարները սպասարկել են Դոնեցկի «Շախտյորի», Զապորոժիեյի «Մետալուրգի», Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումներ: Փետրվարի 20-ին արդեն մրցավարները հանձնել են նաեւ ֆիզպատրաստության, իսկ 21-ից 22-ը՝ տեսական քննությունները:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս