«Արցախում մասնակի արգելափակված են Ֆեյսբուքը, Ինստագրամն ու Վոթսափը». Արթուր Պապյան
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում մասնակի արգելափակված են Ֆեյսբուքը, Ինստագրամն ու Վոթսափը: Այս պահին դեռ պարզ չէ, թե ով և ինչու է արգելափակել։
Մինչև կպարզենք` արցախցիները թափով VPN, Proxy ու Tor են տեղադրում… այսպիսի տխուր բաներ…