Բաժիններ՝

Ոստիկանությունը հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ը գրել էր, առևանգման փորձ են կատարել Աշոտ Փաշինյանի նկատմամբ: Ըստ կայքի՝ նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, «ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին»:

168.am-ի հետ զրույցում ՆԳՆ-ից ասացին, որ Ոստիկանություն ստացվել է հաղորդում , ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031