Բաժիններ՝

Թեյի և սուրճի օգտագործումը օգտակար է աչքի ցանցաթաղանթի համար

Չինացի գիտնականները պարզել են, որ օրական երկու բաժակ սուրճի կամ թեյի օգտագործումը նպաստում է աչքի ցանցաթաղանթի առողջությանը։ Հետազոտության արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են Nutrients ամսագրում։

Գիտնականները մոտ 35 հազար մարդու շրջանում հարցում են կատարել, պարզել են, թե նրանք օրական ինչքան սուրճ և թեյ են օգտագործում։ Ըստ այդմ՝ հարցման մասնակիցներին 4 խմբերի են բաժանել։

Պարզվել է, որ սուրճի սիրահարների մոտ նկատվել է ցանցաթաղանթի նյարդային թելիկների շերտի հաստացում, հատկապես նրանց մոտ, որոնք օրական 2-3 բաժակ սուրճ են օգտագործում։ Թեյ օգտագործողների մոտ նույնպես ցանցաթաղանթի վիճակը բարելավվել է։

Միևնույն ժամանակ փորձագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել լուծվող սուրճ, ինչը կարող է վնասել առողջությանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս