Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տիրող իրավիճակը
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, ռազմական ճյուղերի հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների պետեր, ինչպես նաև զորամասերի հրամանատարներ։
Հասանովը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի համար առաջադրված խնդիրները, հայտնում է haqqin.az-ը։
Վերլուծվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող իրավիճակը: