Բաժիններ՝

Զելենսկին Լոնդոնում բանակցություններ կվարի Սունակի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Լոնդոնում բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր Telegram ալիքում։

«Այսօր Լոնդոն: Մեծ Բրիտանիան առաջատարն է, երբ խոսքը վերաբերում է մեր հնարավորությունների ընդլայնմանը ցամաքում և երկնքում: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի: Կհանդիպեմ իմ ընկեր Ռիշիի հետ», – գրել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ տեղի կունենան «առարկայական առանձնազրույց և բանակցություններ պատվիրակությունների կազմով»։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իրTelegram ալիքում հայտնել է, որ մայիսի 15-ին կարևոր հանդիպումներ տեղի կունենան Լոնդոնում, որտեղ կքննարկվի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման հարցը:

Մայիսի 14-ին Զելենսկին գտնվում էր Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մինչ այդ նա այցելել էր Գերմանիա՝ քննարկելով Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև այցով եղել է Հռոմում և Վատիկանում՝ հանդիպելով Իտալիայի ղեկավարության և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս