Ձեր չթշնամանալու գինը «թուրքի կամակատար» ու թուրքական վիլայեթի պատգամավոր դառնալն է. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. «
ՔՊ-ի նոր թրենդն է դարձել «ինձնից հազարապատիկ ավելի հզոր հարեւանի հետ չեմ ուզում թշնամություն» պրիմիտիվ լոզունգը։
Այնպես չէ ,որ մեր պապերը երազել են Ալթայից քոչվոր թուրքերը գան,որը հետները թշնամանան։
Երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ,չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել ու չհասկանալ,որ թուրքն է հայի հետ թշնամացել ,թուրքն է զավթել մեր հայրենիքը,թուրքն է ցեղասպանել հայերիս,թուրքն է փակել հայ-թուրքական սահմանը,թուրքական «բայրաքթարներն» են մեր հազարավոր տղաներին սպանել։
Ձեր չթշնամանալու գինը «թուրքի կամակատար» ու թուրքական վիլայեթի պատգամավոր դառնալն է։
Եթե դուք այդ գինը վճարել պատրաստ եք,ապա ես ու հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ ոչ»: