Չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ՝ «Նինոծմինդա» մաքսակետում

Վրաց-հայկական «Նինոծմինդա» մաքսակետով Վրաստան մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձ է կանխվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում կասկածանքով հայտնաբերել են 31 հազար 980 տուփ չհայտարարագրված ծխախոտ։

Գործը հանձնվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031