«Նապոլի»-ն 33 տարի անց կրկին Իտալիայի չեմպիոնն է
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110300.jpg)
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2022/23 մրցաշրջանի չեմպիոնը «Նապոլի»-ն է:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 33-րդ տուրում «Նապոլի»-ն հյուրընկալվել էր «Ուդինեզե»-ին: Նեապոլիտանցիները հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի 1:1 հաշվով և, վաստակելով 80 միավոր, առաջնության ավարտից մի քանի տուր առաջ անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող «Լացիո»-ի համար:
Նեապոլը ներկայացնող թիմը ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Վերջին անգամ Սերիա Ա-ի չեմպիոն «Նապոլի»-ն դարձել էր 33 տարի առաջ: