Բաժիններ՝

Փրկարարներն ապամոնտաժել են Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքի քամուց պոկված մասը

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ) կախված հատվածը (մոտ 100 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս