«Նիկոլենք քաղաքացու տոն են նշում. Այն քաղաքացու, որին կանգնեցրել են ցեղասպանվելու վտանգի առջև»․ Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլենք քաղաքացու տոն են նշում. Այն քաղաքացու, որին կարող են գցել մեքենայի տակ ու սպանել, այն քաղաքացու, որի վրա կարող են ոստիկանների միջոցով բիրտ ուժ կիրառել, այն քաղաքացու, որին կարող են ազատ արտահայտվելու համար բերման ենթարկել և աշխատանքից ազատել, այն քաղաքացու, որի վրա ալենանմանները կարող են թքել, այն քաղաքացու, որին կանգնեցրել են ցեղասպանվելու վտանգի առջև։

Քաղաքացու տոնը նշելը առիթ է նոր փողեր «լվանալու» համար, դրա համար էլ սրանք հորինեցին դա։ Թե չէ սրանք քաղաքացիներին անպատվելուց ու նվաստացնելուց բացի ոչինչ չեն կարողանում անել։

Այդ դավաճաններին տոներ ու առիթներ են պետք իրենց գրպանները լցնելու համար, իսկ իրենց իսկ կողմից չհարգված քաղաքացու տոնը այդ առիթներից մեկն է»։

Տեսանյութեր

Լրահոս