«Ես շատ մանրամասն հարցաքննվել եմ, ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ». Փաշինյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե պետական դավաճանության հոդվածներով հարուցված քրեական վարույթներով հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ:

«Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկատվություն, պետական դավաճանության և մնացյալ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Արդյոք այս վարույթներով դուք ներգրավվա՞ծ եք կամ հարցաքննվե՞լ եք»:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի՝ ասաց, որ հարցաքննվել է.

«Ես հարցաքննվել եմ շատ մանրամասն, ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ: Հուսով եմ՝ քննիչ հանձնաժողով… Դո՛ւք եկեք, ինձ հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս