Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է, թե Իսրայելը գաղտնի ռազմաբազաներ է հիմնել երկրի տարածքում
Թուրքական Yeni Şafak թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հերքել է այն տեղեկատվությունը, թե Իսրայելը գաղտնի ռազմաբազաներ է հիմնել Ադրբեջանի տարածքում.
«Կեղծիք են արևմտյան մամուլի այն հրապարակումները, թե Իսրայելն Իրանի դեմ հնարավոր պատերազմի համար Ադրբեջանի տարածքում ստեղծել է գաղտնի ռազմաբազաներ: Այս պնդումներն ամբողջովին անհիմն են, որևէ հիմք չկա:
Ադրբեջանի տարածքում չեն գտնվում որևէ օտար զինծառայող և ռազմաբազա: Որ երկրի մասին էլ, որ խոսք գնա, միևնույն է, մեր Սահմանադրությամբ արգելված է երկրի տարածքում օտար զինվորների ու բազաների առկայությունը: Այն տեղեկությունները, թե Իսրայելն Ադրբեջանում բազաներ է հիմնել, քարոզչություն են»: