Թե բա` պատերազմական վիճակ է, մենք սուս-փուս հողերը տանք, բայց դուք ձայն մի հանեք. Միշա Գալուստյան

«Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխատում եմ չմեկնաբանել թիվ 1 ստախոսի հայտարարությունները, բայց ամեն ինչ չափ ունի ու սահման։

Այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե բա ապրիլյանին մենք ընդդիմություն էինք, հասկանում էինք որ պատերազմ է, իշխանությանը չէինք քննադատում։ Էս սքրինները ձերը չի՞ Սա դեռ մի կաթիլն է այն ժամանակվա ձեր հակապետական պայքարի։

Յանի ընդդիմությանն են լսեցնում, թե բա պատերազմական վիճակ է, մենք սուս-փուս հողերը տանք, բայց դուք ձայն մի հանեք։

Ոնց որ Էդուլս էր փոքր ժամանակ ասում, «տո լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս