«Արարատ-73»-ի հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոցուցահանդես. Ներկայացված են Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների աշխատանքները

Հայաստանի նկարիչների միության շենքում բացվել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված՝ ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսը:

«1973 թվականին ես աշխատում էի Սպորտկոմիտեում՝ որպես լուսանկարիչ, և ինձ կցել էին Երևանի «Արարատ»-ի խաղերը լուսանկարելու:

Բավականին երիտասարդ էի՝ 23 տարեկան, և ապրումները շատ էին խանգարում, որովհետև այդ խաղի ընթացքում ավելի շատ ֆուտբոլասերի նման էի, բայց խաղի վերջին հատվածում հուզմունքն ու լարվածությունը վերացավ»,- հաղթական օրվա մանրամասներ հիշելով՝ պատմեց ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը:

1973 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Կիևի «Դինամո»-ի պատմական հանդիպումը, որտեղ Երևանի «Արարատ»-ը, 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամո»-ին, նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը:

Այդ հանդիպումից օրեր անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարկարովի հրաշալի գոլերի շնորհիվ «Արարատ»-ը 3:2 հաշվով հաղթեց և նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս