«Նիկոլի մոտ խասյաթ է դարձել, որ իր փոխարեն ծեծն ուտի Արարատ Միրզոյանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը համոզված է՝ Հայաստանի իշխանություններն իրականացնում են թուրք-ադրբեջնաական պլանը:

«Այս իշխանությունն իրականացնում է «Արցախն՝ Ադրբեջանի կազմում» և «Հայաստանն՝ առանց հայկական գործոնի»՝ թուրքական օպերացիան, իրականացնում են տգետ և անհեթեթ արտաքին քաղաքակնություն. բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ասում է՝ այո:

Կառավարության նիստում սկզբում խոսում է  պատերազմի վտանգի մասին, այնուհետև՝ խաղաղության պայմանագրի,  սկզբում ասում է, որ Ալիևն ուզում է ցեղասպանել հայերին, վերջում՝ խոսում բանակցությունների մասին:

Ես հիշեցի Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրին, կին, որը հազարապտիկ ավելի էր գիտակցում, քան սրանց ամբողջ թիմի տղամարդիկ, երբ ասում էր՝ չի կարելի խաղության մասին խոսել նրա հետ, որը եկել է քեզ սպանելու»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս