ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալու մասին վարչապետի միտքը լավ չեք հասկացել. ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողին

Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը  հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ՀԱՊԿ-ից՝ ասել էր, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս։

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես հասկանալ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, երբ Մոսկվայում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասում էր, որ շարունակում են ՀԱՊԿ-ի հետ համագործակցել։

«Ներողություն, իհարկե, բայց վարչապետի այդ միտքը դուք չեք ընկալել այնպես, որ ՀԱՊԿ-ն իրերը հավաքում ու գնում է։ Վարչապետը շատ կոնկրետ է արտահայտվել, խոսքն այն մասին է, որ մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի և ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ»,- փորձեց Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումն ու միտքը պարզաբանել ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս