Անտարբերությամբ վաղ թե ուշ ավելի ցավոտ հարվածների ենք բախվելու. Արտյոմ Ծառուկյան

«Այն իրավիճակը, որ մենք ունեինք մինչև 44-օրյա պատերազմը՝ նույն անվտանգային առումով, այսօրվա մարտահրավերները և ստեղծված իրավիճակն էականորեն տարբերվում է մինչ պատերազմը եղած կարգից»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» քննարկման ընթացքում, ապա հավելեց, որ երեք ուղղություններում բացարձակ ձախողված իրավիճակ է. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ազգային անվտանգություն:

«Անտարբերությամբ մենք վաղ թե ուշ ավելի ցավոտ հարվածների ենք բախվելու: Թշնամի երկիրն արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ է խնդիր դնում: Սա  արդեն ապացույց է, որ հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում: Իմ կարծիքով, այս փուլում Ալիևի ցանկությունը ոչ թե Արցախն է, այլ՝ Լաչինի ճանապարհի մասով հասնել Հայաստանի հետ բանակցությունների, որպեսզի ստանա ճանապարհ՝ Սյունիքով դեպի Նախիջևան: Բայց դրանով Հայաստանի պատմության վերջին էջը կփակենք»,- նշեց Արտյոմ Ծառուկյանը:

Նա ընդգծեց նաև՝ որքան հայ-ռուսական հարաբերությունները վատանում են, այնքան Ալիևի խոսքը կոպտանում է, նա ավելի շատ պահանջներ է դնում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս