ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են 1,55 մլն բարելով
ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ աճել են 1,55 միլիոն բարելով՝ հասնելով 480,06 մլն բարելի:
Ինչպես հայտնում «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում:
Ըստ զեկույցի՝ բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2,06 մլն բարելով և կազմել 236 մլն բարել։ Թորվածքների առևտրային պաշարները նվազել են 2,54 մլն բարելով՝ մինչև 119,72 մլն բարել։