Հերթական երկրաշարժը Թուրքիայում
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա, Կայսերի քաղաքի մոտ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,7։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։