Կադրային փոփոխություններ՝ ՀՀ զինված ուժերում
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/կպ.jpg)
ՀՀ նախագահի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը:
Մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնը վստահվել է 5-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Սմբատ Գրիգորյանին:
Իսկ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը: