Բաժիններ՝

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում այս պահի դրությամբ ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, բքի պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728