ՀՀ ֆինանսների նախարարն ու Նիդերլանդների դեսպանը բարձր են գնահատել համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

Նիդերլանդների դեսպանը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և բարձր են գնահատել համագործակցային աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել խորացնել այն:

Տեսանյութեր

Լրահոս