Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/coren-1.jpg)
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպում կունենան՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը՝ պարենային ճգնաժամը կանխելու համար։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների, համապատասխան կազմակերպությունների ռուս խոշոր արտահանողների, իրանցի և թուրք ներմուծողների մասնակցությամբ:
Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, լոգիստիկ և մաքսային հարցեր։