«Մեր խնդիրը ոչ Ֆրանսիան է, ոչ ԱՄՆ-ն ու ոչ էլ Ռուսաստանն են. մեր խնդիրը Նիկոլն է, Թուրքիան ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Sharmazanov-1-1.jpg)
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ի՞նչ եք հիմա էլ «թռել» Ֆրանսիայի Աժ նախագահի դեմքին, թե ինչո՞ւ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը։
Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն Ալիևից ավելի լավ է հիմնավորում, որ Արցախը դեռ վաղուց Ադրբեջանինն է։
Մեր խնդիրը ոչ Ֆրանսիան է, ոչ՝ԱՄՆ-ն ու ոչ էլ Ռուսաստանն են։
Մեր խնդիրը Նիկոլն է, Թուրքիան ու Ադրբեջանը։
Խնդիր չէ. հայության, Արցախի ու ՀՀ-ի թշնամիները»։